Սպորտի առավելությունները երեխաների համար
Բարձրացնում է երեխայի ինքնավստահությունը
Ամրացնում է ոսկրային համակարգը
Կառուցում է ընկերական հարաբերություններ
Բարելավում է հավասարակշռությունը
Հեշտացնում է թիմային աշխատանքը
Շատ ուրախություն է պարգևում
Ապահովում է երեխաների ակտիվ կենսակերպը
Խթանում է առողջ մրցակցությունը
Զարգացնում է առաջնորդի հատկանիշներ
Բարելավում է քունը
Սովորեցնում է կարգապահություն
Բարելավում է մոտորիկան
Օգնում է պահպանել առողջ քաշ
Զարգացնում է սոցիալական հմտությունները
Երեխաներին հեռու է պահում գաջեթներից ու ժամանակի անիմաստ վատնումից
Լող Լողը աշխարհի ամենահայտնի մարզաձևերից է։ Այն օգտագործվում է որպես թերապիա, ուսուցանվում է փրկարարական նպատակներով և որպես օլիմպիական մարզաձև: Ջրային սպորտաձևերի շարքում են օլիմպիական լողը, ջրացատկը, սերֆինգը, սինքրոն լող, ստորջրյա դայվինգը և ջրագնդակը: Լողն ունի 4 հիմնական ոճ՝ բրաս, բատերֆլայ, թիակալող և կրոլ։ Լողով զբաղվել են մ.թ.ա. մոտ 2500 թվականից Եգիպտոսում, իսկ ավելի ուշ՝ Ասորեստանում, Հունաստանում և Հռոմում: Այն տղաների տարրական կրթության մի մասն էր՝ մարտարվեստի և տարրական գրագիտության կողքին: Որպես մրցակցային սպորտաձև՝ լողը ներառվել է 1896թ. առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերում: Կանանց լողի մրցումները ավելացվել են 1912 թվականին: Լողի դրական ազդեցությունը առողջության վրա.
• բարձր է պահում սրտի ռիթմը
• զարգացնում է տոկունություն
• զարգացնում է մարմնի բոլոր մկանները
• ավելացնում է ուժը
• օգնում է պահպանել առողջ քաշ, սիրտ և թոքեր
• բարելավում է ճկունությունը և հավասարակշռությունը
Կրավ Մագա Կրավ Մագան (կոնտակտային ձեռնամարտ) իսրայելական մարտարվեստ է։ Այն մշակվել է Իսրայելի պաշտպանության ուժերի համար և ներառում է այկիդոյի, ձյուդոյի, կարատեի, բռնցքամարտի և ըմբշամարտի տեխնիկայի տարրեր: Այն հայտնի է իրական կյանքի իրավիճակներում իր ծայրահեղ արդյունավետությամբ: Ինչպես մարտարվեստների մեծ մասը, Կրավ Մագան խրախուսում է մարզիկներին խուսափել ֆիզիկական առճակատումից: Եթե դա անհնար է կամ անապահով, ապա խրախուսվում է մենամարտը հնարավորինս արագ և ագրեսիվ ավարտին հասցնելը: Հնարքները ուղղված են մարմնի առավել խոցելի մասերին: Մարզիկները սովորում են պաշտպանվել ամենատարբեր հարձակումներից և հակազդել ամենաարագ և ամենաարդյունավետ ձևով: Այն սովորեցնում է միաժամանակ պաշտպանություն և հարձակում: Մարտարվեստի առավելությունները ներառում են.
• մկանային զանգվածի մեծացում և ֆիզիկական ուժի ավելացում
• մարմնի շարժունակության բարձրացում
• ինքնապաշտպանական ռեֆլեքսների զարգացում
• կենտրոնացման բարելավում
• սրտանոթային առողջության պահպանում
• ինքնավստահության զարգացում
• ճիշտ արժեքների և բարոյականության ուսուցում